Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում 2 պայթյուն է տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի։ Այս մասին հայտնում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը։
Հայտնի է, որ պայթյունները տեղի են ունեցել այն շրջանում, որտեղ տեղակայված են դեսպանատները և ռազմական գերատեսչությունները։
Հավելենք, որ ահաբեկչական այս գործողությունների պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել թալիբները, ովքեր հայտարարել են, որ սույն պայթյունների նպատակն է եղել արտասահմանցիների ոչնչացումը։