Աֆղանստանում մահապարտ ահաբեկչի կազմակերպած պայթյունի հետևանքով ՆԱՏՕ-ի երեք զինծառայող է մահացել: Այս մասին հաղորդում է Associated Press—ը:
Պայթուցիկով ավտոմեքենան պայթել է Քաբուլի արևելքում: Ինչպես հայտնում է տեղական ոստիկանությունը՝ պայթյունը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի բազայից 1 կմ հեռավորության վրա:
Բացի երեք զոհից հաղորդվում է նաև վեց վիրավորների մասին: Նրանց ազգությունը դեռ չի նշվում: