Հոկտեմբերի 25-ին` ժամը 14:02-ին, քաղաքացուց «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ ինքը մոլորվել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ «Պարզ լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են քաղաքացուն (Բելգիայի քաղաքացի Կառլոս Օռտեգու, ծնված 1994 թ.):