Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն երեկ տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրից վանք տանող ճանապարհին երեխան ընկել է ձորը (մոտ 3 մ):
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Հաղարծնի վանքին հարակից ձորից դուրս են բերել Գագիկ Թ.-ին (ծնված 2009 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Բերդի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: