տուն Լուրեր Փոքր ՀԷԿ-երի կառուցման խնդիրը համակարգային է. բնապահպան

Փոքր ՀԷԿ-երի կառուցման խնդիրը համակարգային է. բնապահպան

176
0

aparan3

Երեկ Հայաստանի 7 գյուղի բնակիչներ փակել էին Երևան-Ապարան ավտոճանապարհը: Նրանք պահանջում էին  կասեցնել Ապարան-Երևան ջրատարի վրա ՀԷԿ-ի կառուցման շինարարությունը: «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանը Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ բնապահպանների մասնակցությունն այդ նախաձեռնությանը նպատակ է ունեցել աջակցելու գյուղացիներին ու նրանց իրազեկելու իրենց իրավունքների մասին: Ըստ նրա՝ այս խնդիրը համակարգային բնույթ է կրում:

«Գյուղացիները 15-20 օր առաջ էին նախաձեռնել էդ գործընթացը: Նրանք ի սկզբանե դեմ էին այդ նախագծին: Տեղեկացրել էին համայնքում, մարզպետին և մյուսին, որ դեմ են ՀԷԿ-ի կառուցմանը բայց ամեն դեպքում մարզպետը և մյուսները լավ էլ հասկացել էին, որ գյուղացիները դեմ են այդ ՀԷԿ-ի կառուցմանը, որ եթե սկսեն շինարարությունը, իրենք կգնան ու ճանապարհը կփակեն: Եվ երեկ գնացել, ճանապարհը փակել էին: Իսկ մեր երեխեքի գնալու հիմնական նպատակը նրանց աջակցելն էր ու ինչ-որ տեղ իրենց իրավունքների մասին տեղյակ պահելն էր, որովհետև գյուղացին մինչև վերջ չգիտի իր իրավունքները»,- մեզ հետ զրույցում ասաց Լևոն Գալստյանը:

«Խնդիրը, ըստ էության, համակարգային է,-ասում է բնապահպանը,- կոնկրետ էս գյուղացիների, էս համայնքի խնդիրը չի ու անընդհատ բերում է էսպիսի կոնֆլիկտների: Երեկ էլի է բերել: Երբ ժամանակին էդ փոքր ՀԷԿ-երի կառուցման քաղաքականությունը մշակվել է, հաշվի չի առնվել սոցիալ-տնտեսական, բնապահպանական, կենցաղային, մշակութային նաև հոգևոր ազդեցությունները, որը կարող է թողնել: Իսկ իրենք էդ ամեն ինչը հաշվի չառնելով՝ ուզում են իրենց ռազմավարությունը մինչև վերջ տանեն»: