տուն Սպորտ Փոքր խաղադաշտեր են բացվել Ծովագյուղում եւ Լճաշենում. ՀՖՖ

Փոքր խաղադաշտեր են բացվել Ծովագյուղում եւ Լճաշենում. ՀՖՖ

151
0

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հավատարիմ է իր ռազմավարության կարևորագույն դրույթներից մեկի՝ մարզերում ֆուտբոլային ենթակառուցվածքների և մասսայական ֆուտբոլի զարգացման շարունակական գործընթացի իրականացմանը:

Հունվարի 16-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, ՀՖՖ Գործկոմի անդամ Աննա Թադևոսյանը և լեգենդար ֆուտբոլիստ, ՀՖՖ դեսպան Խորեն Հովհաննիսյանն այցելել են Գեղարքունիքի մարզ, որի 2  բնակավայրերում՝ Ծովագյուղում և Լճաշենում, բացվել են 20×40 չափի հերթական խաղադաշտերը:

ՀՖՖ լրատվական ծառայությունը հայտնում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հնարավոր չեղավ իրականացնել Գեղարքունիքի մարզի մյուս բնակավայրերի խաղադաշտերի՝ այսօր նախատեսված բացումը: