Շաբաթներ առաջ Araratnews.am-ը գրել էր, որ Նորք-Մարաշ ԲԿ սրտային վիրաբույժներ Հրայր Հովակիմյանի, Գագիկ Հեբոյանի և ամբողջ բժշկական անձնակազմի աշխատանքի շնորհիվ փոքրիկ Անգելինայի վիրահատությունը բարեհաջող է անցել:
Անգելինայի վիրահատության գումարի մի մասը հավաքվել էր դրամահավաքության շնորհիվ, մյուս մասն էլ՝ 30 տոկոսը, առողջապահության նախարարությունն էր տվել:
Այսօր, սակայն, հայտնի դարձավ, որ փոքրիկ Անգելինան այլեւս չկա:
Araratnews.am-ը ցավակցում է երեխայի հարազատներին, ցանկանում համբերություն, գոտեպնդություն: