Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի և ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մամուլի ասուլիսը:
Բանախոսները ասուլիսի սկզբում խոսեցին գույքային հարկի փոփոխություններից, որոնք ուժի մեջ են մտնելու 2021-ից մինչև 2026 թվականը:
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը խոսեց Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններից, ինչպես նաև շահութահարկի տոկոսի նվազեցման մասին:
Նախարարն իր ներածական խոսքում ասաց, որ այս փոփոխությունների արդյունքում կհարկվի տեսանելի եկամուտը, այսինքն՝ գույքը, որը երևում է:
Հայկ Մագոյան