Փետրվարի 27-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հրավիրում են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք վերաբերում են հասարակական կազմակերպությունների ծրագրային հաշվետվությունների հրապարակայնությանը: