տուն Հասարակություն Փոփոխություն՝ ուսանողների համար կերակրողին կորցնելուց հետո

Փոփոխություն՝ ուսանողների համար կերակրողին կորցնելուց հետո

269
0

ՀՀ ԱԺ-ում այսօր ընդունվեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Նախագծի հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանն ու Նարեկ Զեյնալյանը: Նախագծով առաջարկվում է կերակրողին կորցրած ուսանողներին տալ կերակրողին կորցնելու աշխատանքային կենսաթոշակ և կերակրողին կորցնելու նպաստ մինչև 26 տարեկանը: Բանն այն է, որ 12-ամյա միջնակարգ կրթության համակարգի հետեւանքով ուսանողները բուհն ավարտում են 26 տարեկանում:

Նախագիծն ընդունվեց 116 «կողմ» ձայնով: