րաց-հայկական սահմանին զենքի ապօրինի տեղափոխման դեպք է կանխվել։ Այս մասին հայտնում է վրացական Aliq.ge-ն: Զենքը հայտնաբերվել է մեքենայի մանրակրկիտ զննման արդյունքում։
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայության հաղորդած տեղեկությամբ էլ Բագրատաշենի անցակետի աշխատակիցները Վրաստանից վերադարձող՝ Հայաստանի քաղաքացու մեքենայի զննումից հետո զենք են գտել։
Ըստ տեղեկության՝ սահմանապահների մոտ կասկած է առաջացել ու նրանք ՀՀ քաղաքացու մեքենան ուղարկել են անգար՝ կրկնակի զննման։ Խուզարկության արդյունքում շարժիչի մոտ հայտնաբերվել են 6 պնևմատիկ հրացան, որոնք ըստ մեքենայի սեփականատիրոջ՝ պատկանում են ՀՀ այլ քաղաքացու։
Դեպքի առթիվ արձանագրություն է կազմվել, նյութեր են նախապատրաստվում, զենքն առգրավվել է։