«Լիվերպուլի» և Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը փորձում է փոխել շրջապատի և երկրպագուների վերաբերմունքն իր նկատմամբ: Ուրուգվայցին ասել է, որ այժմ նա պայքարում է «վատ տղայի» իր համբավը փոխելու համար:
«Ցանկանում եմ փոխել «վատ տղայի» տպավորությունը, որով մարդիկ ինձ ընկալում են, քանի որ կարծում եմ, որ այն չի արտացոլում իմ էությունը: Ինձ դուր չի գալիս, թե ինչ են գրում իմ մասին: Խաղադաշտում կիրքը երբեմն այնպես է կլանում, որ մենք անում ենք այնպիսի բաներ, որի համար մենք հետագայում զղջում ենք: Անցած տարվա ամռանից ես ընդօրինակման կերպար եմ դարձել: Ես պրոֆեսիոնալ եմ և ցանկանում եմ շարունակել նույն ուղղությամբ», — ասել է Սուարեսը: Այս մասին հաղորդում է Sport Illustrated-ը: