տուն Հասարակություն Փորձության ժամը

Փորձության ժամը

312
0

Մեր կյանքում կատարող ամեն բան իր բացատրությունն ունի: Շատ հաճախ հարցերի պատասխաններ ստանալու համար հայացքներս հառում ենք երկնքին` վերևից պատասխան ստանալու ակնկալիքով:

Այս շրջանը համընկել է Մեծ Պահքի հետ: Պահքն ինքնին փորձությունների, դժվարությունների հաղթահարման, մոլորություններից ու գայթակղություններից զերծ մնալու խորհուրդն ունի:

Այսօր մենք բոլորս՝ առանց բացառության, փորձության ենք ենթարկվում. լինենք հավատացյալ, թե անհավատ, արդար, թե անարդար՝  անցնելու ենք այս ճանապարհը: Ճանապարհ, որը գուցե դժվար է, բայց պարտադիր է:

Ժողովուրդն ապրում է կառչած հույսին: Եվ հենց հույսն է մարդու առաջ գնալու, պայքարելու, շարունակել ապրելու խթանը: Իսկ փորձությունները մեզ ավելի ուժեղ, ավելի համառ են դարձնում:

Պետք չէ համառել անիմաստ ու անիրական բաների համար: Պետք է յուրաքանչյուր դժվարի, ցավի, տառապանքի, հիվանդության ու անկման պահին լավը, դրականը, ճիշտը փնտրել:

Պատմությունը հրաշալի դասեր ունի: Իրականությունն էլ ինքնին դաս է: Եկեք խելամիտ անցնենք այս փորձությունը, եւ այն հաղթահարելու ուժը մեր միասնականության մեջ է: Եկեք իրար մոտ լինենք, բայց միևնույն ժամանակ շատ հեռու, եկեք կարոտենք իրար:

Ոչ մի բան հենց այնպես չի լինում։ Սրա միջով անցնելու կարիքը կար անկասկած: Եվ հավատացեք, սա էլ ենք հաղթահարելու։ Եկեք շատ նայենք երկնքին:

Հայկ Մագոյան