տուն Քաղաքական Միջազգային Փորձագետներն Օբամային խորհուրդ են տվել՝ շարունակել գաղտնալսումները

Փորձագետներն Օբամային խորհուրդ են տվել՝ շարունակել գաղտնալսումները

171
0

Barack Obama, Angela Merkel

Հատուկ հանձնաժողովը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային է փոխանցել շուրջ 40 կետից բաղկացած զեկույց, որոնք վերաբերում են ամերիկյան գաղտնի ծառայությունների կողմից տվյալների հավաքագրմանը։ Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։

Փորձագետները խորհուրդ են տվել չդադարեցնել Ազգային անվտանգության գործակալության գործունեությունը, որը զբաղվում է տեղեկությունների հավաքագրմամբ։ Սակայն միաժամանակ նրանք խորհուրդ են տվել ուշադրություն դարձնել անձնական կյանքին միջամտելու խնդրին։

Մասնավորապես, փորձագետները նշել են, որ հեռախոսազրույցների մասին տեղեկությունները, որոնք մշակվում են ԱԱԳ-ի կողմից, պետք է պահվեն ոչ թե հատուկ ծառայություններում, այլ կապը տրամադրող ընկերություններում։ ԱԱԳ-ի ներկայացուցիչ Քեյթլին Հայդենն ասել է, որ հատուկ ծառայությունների վերաբերյալ ելույթով Օբաման հանդես կգա հունվարին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here