Google ընկերությունը սկսել է նոր նախագիծ, որը թույլ է տալիս օգտատերերին կազմակերպել վճարովի թեմատիկ քննարկումներ, որին կմասնակցեն համապատասխան ոլորտի մասնագետներ։ Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։
Այս նախագծի շրջանակներում Google-ը համագործակցում է տարբեր ոլորտի ավելի քան 1000 մասնագետների հետ։ Փորձագետները պատրաստ են աջակցել օգտատերերին այնպիսի հարցերում, ինչպիսիք են նորաձևությունը, բժշկությունը, խոհարարությունը և այլն։ Խորհուրդներ կարող են տալ ինչպես մեծ բրենդների ներկայացուցիչներ, այնպես էլ անհատներ։
Google-ը կստանա յուրաքանչյուր խորհրդատվության վճարի 20 տոկոսը։ Դրանց արժեքը կորոշեն պրովայդերները։