Լուսանկարը՝ Armeniasputnik.am-ի
Փողոցում անցորդներից կորոնավիրուսով վարակվելու ռիսկը շատ փոքր է, այս մասին «Газете.Ru» -ին պատմել են հարցված բժիշկները։
«Եթե երկու հոգի կանգնած զրուցում են առանց դիմակների, եւ 5 րոպե հետո այդ տարածքով անցնի երրորդ մարդը, ապա նա իսկապես կարող է ստանալ վիրուսի որոշակի քանակ»,- պարզաբանել է բժիշկը։
Ընդ որում՝ վիրուսի դոզան, որը կհայտնվի մարդու օրգանիզմում, խիստ փոքր կլինի հիվանդությունը հարուցելու համար։
Դա հաստատել է նաեւ Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ միկրոկենսաբանության կենտրոնի համաճարակաբան Վիկտոր Լարիչեւը։ Նա նշում է, որ փողոցում վարակվելու ցածր ռիսկը պայմանավորված է մի քանի գործոնով։
«Քամին շատ արագ նոսրացնում է վիրուսը։ Շնչառական կաթիլներն այդ դեպքում ավելի արագ են չորանում, եւ կորոնավիրուսը ապաակտիվանում է»,- բացատրել է բժիշկը։