տուն Հասարակություն Իրավական Փողոցային առևտուրն արգելված է օրենքով․ Ոստիկանություն (տեսանյութ)

Փողոցային առևտուրն արգելված է օրենքով․ Ոստիկանություն (տեսանյութ)

191
0

Ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում պարբերաբար իրականացնում է փողոցային առևտրի դեմ ուղղված միջոցառումներ։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն ու Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցները ապրիլի 11-ին մայրաքաղաքում իրականացրին հերթական միջոցառումը։

Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի, տարածքային բաժինների ծառայողները և վարչական շրջանների աշխատակիցները մայրաքաղաքում հայտնաբերեցին փողոցներում ապօրինի առևտրով զբաղվող անձանց, որոնք դադարեցրին փողոցային առևտուրը։

Փողոցային առևտրով զբաղվելն արգելված է օրենքով։ Հատկապես այս օրերին, բոլորիս առողջության պահպանման անհրաժեշտությունից ելնելով, պետք է զերծ մնալ նման գործողություն ծավալելուց։ Օրինախախտները կենթարկվեն պատասխանատվության։