տուն Տնտեսական Փողը՝ վարակի տարածման աղբյուր. ինչպես խուսափել դրանից եւ ինչ է առաջարկում ԿԲ-ը

Փողը՝ վարակի տարածման աղբյուր. ինչպես խուսափել դրանից եւ ինչ է առաջարկում ԿԲ-ը

271
0

Փողը վարակի տարածման աղբյուր է: Ինչ է անում ԿԲ-ը փողի մշակման համար: Araratnews.am-ն այսօր այդ հարցը ուղղեց ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանին: Նա հիշեցրեց՝  մարտի կեսերին հանդես են եկել հայտարարությամբ, կոչ են արել քաղաքացիներին հին թղթադրամները հնարավորության դեպքում արագ վերադարձնել, արագ դրանով առեւտուր անել. հին թղթադրամները հետ վերադարձնել ԿԲ, որպեսզի նոր, չօգտագործված թղթադրամները մտնեն շրջանառության մեջ: «Դա միանգամից անել հնարավոր չէ: Մենք ոչ միայն դա ենք հորդորել, այլեւ հորդորել ենք առցանց վճարումներ անել»,- ասաց Արթուր Ստեփանյանը:

Հիշեցնենք՝ մարտի 16-ից ապրիլի 14-ը երկրում արտակարգ դրություն է կորոնավիրուսի տարածման պատճառով: