տուն Uncategorized Փոխվստահության կարևոր միջավայր է ձևավորվել մեր երկրում. Տիգրան Կարապետյան

Փոխվստահության կարևոր միջավայր է ձևավորվել մեր երկրում. Տիգրան Կարապետյան

347
0

ՀՀ ԱԺ պագամավոր Տիգրան Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մենք իսկապես յուրահատուկ ժողովուրդ ենք, ամբողջ աշխարհը ճգնաժամի մեջ է և բիզնեսը աջակցություն է ակնկալում պետությունից, ես առավոտից իմ գործարար ընկերներից բանկային փոխանցումների սքրիններ ու տարբեր օգնության ակցիաների ֆոտոներ եմ ստանում:

Իհարկե մեր բիզնեսը նույնպես խնդիրներ ունի, բայց փոխվստահության կարևոր միջավայր է ձևավորվել մեր երկրում, որից մենք բոլորս շահելու ենք:

Անուններ չեմ հրապարակի, որովհետև գովազդի համար չի արվում այս ամենը:
Վստահ եմ այս ճգնաժամը պատվով ենք հաղթահարելու և ամեն ինչ շատ ավելի լավ է լինելու:

Առողջ եղեք:

#Ամեն_ինչ_լավ_է_լինելու»: