տուն Քաղաքական Փոխվարչապետն ու վարչապետի տիկինը՝ Թորոսյանին ազատելու «օպերացիայի» մասին

Փոխվարչապետն ու վարչապետի տիկինը՝ Թորոսյանին ազատելու «օպերացիայի» մասին

519
0

Վերջին օրերին լուրեր կան, որ, իբր, Արսեն Թորոսյանին՝ առողջապահության նախարարին, հնարավոր է պաշտոնանկ անեն, քանի որ կորոնավիրուսի տարածման պատճառով հնարավոր է՝ տապալվեն կառավարության տնտեսական, քաղաքական պլանները:

Ըստ լուրերի՝ Թորոսյանի պաշտոնանկության «օպերացիան» ղեկավարում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը:

Լուրերի իսկությունը ստուգելու համար Araratnews.am-ը զանգահարեց վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի մամուլի խոսնակին՝ Հասմիկ Հարությունյանին: «Ուղղակի անհեթեթություն է»,- հակիրճ պատասխանեց խոսնակը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը եւս տեղեկությունները համարեց անհեթեթ: «Կարող եմ պարզապես ասել, որ նման անհեթեթ ասեկոսեներին անդրադառնալու համար չարժե նույնիսկ ծախսել մեր և ձեր ժամանակը»,- ասաց մամուլի խոսնակը:

Սոնա Դավթյան