Փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ռուբեն Հայրապետյանի՝ ոտքերը կմաքրի ոստիկանության վրա արտահայտությանը: Նա ասաց, որ այդպիսի հայտարարություններն ընդունելի չեն: «Յուրաքանչյուր անօրինական գործողություն պետք է ստանա իր գնահատականը»,- ասաց պարոն Մովսիսյանը:
Նա չբացառեց, որ գուցե դա եղել է Ռուբեն Հայրապետյանի էմոցիոնալ խոսքը: Հայրապետյանին բերման ենթարկելու գործողությունը, ըստ պաշտոնյայի, եղել է օրինական: