տուն Հասարակություն Մշակույթ Փոխնախարարը՝ մեկենասության մասին

Փոխնախարարը՝ մեկենասության մասին

271
0

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այսօր խոսեց մեկենասության մասին: Նա ասաց, որ հաճախ թվում է՝ մեկենասներն ուզում են հարկային արտոնություն, բայց մեկ շնորհակալությունը բավարար է:

Փոխնախարարի խոսքով՝ առաջիկայում կհրապարակեն մեկենասների անունները, որոնք աջակցել են արվեստին:

Արա Խզմալյանը խոսեց նաև արվեստի ապակենտրոնացման մասին: «Մարզերում մշակութային միջոցառումների տրամաբանությունը պետք է փոխվի: Պետք է այնպիսի միջոցառումներ կազմակերպել, որպեսզի մարզը չճանաչողները դրանց շնորհիվ պատկերացում կազմեն մարզի մասին»,- մանրամասնեց նախարարի տեղակալը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here