տուն Լուրեր Փոխել պետք էր. Բորիս Նավասարդյան

Փոխել պետք էր. Բորիս Նավասարդյան

143
0

boris_navasardyan

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն անդրադարձավ ՀՀ նախագահի այն պնդմանը, որ կնշանակվի բոլորի կողմից ընդունելի վարչապետ, և փորձեց կարճ վերլուծել, թե «բոլոր» ասելով՝ ինչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը:

«Նա կարող էր նկատի ունենալ ընդդիմությանը: Ընդդիմություն ասելով՝ ես հասկանում եմ այն փոքրաթիվ քաղաքական ուժերին, որոնք պնդում են Հայաստանի քաղաքական կուրսը լիովին փոխելու անհրաժեշտությունը: Եվ, բնականաբար,  խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս լինելով փոքրաթիվ՝ այդ ընդդիմությունը մեծ ազդեցություն չունի մեր քաղաքական և տնտեսական համակարգի վրա: Եվ այդ «բոլորի» մեջ նա չի տեղավորվում»,- ասաց նա:

Բ. Նավասարդյանը կարծում է, որ Ռուսաստանի համար միևնույն է, թե ով կլիներ Հայաստանի վարչապետ: «Ռուսաստանի համար միևնույն էր, թե ով կնշանակվի Հայաստանի վարչապետ: Ռուսաստանը Հայաստանի վրա այնպիսի լծակներ ունի, որ անձիք այստեղ մեծ դերակատարություն չունեն: Ով էլ լիներ վարչապետ՝ Ռուսաստանի համար նորմալ ընդունելի բան է: Եթե առանձին դեպքերում մենք կարդում ենք, որ Ռուսաստանը այս կամ այն գործչին է աջակցում, դա չի նշանակում Ռուսաստանը՝ որպես ամբողջական պետություն: Այդպիսի վարչապետ ունենալն այսօր թուլացնում էր նախագահի լեգիտիմությունը, այսինքն՝ փոխել պետք էր»,- ասսում է նա: