տուն Հասարակություն Իրավական Փոխգնդապետի վիճակը ծայրահեղ ծանր է

Փոխգնդապետի վիճակը ծայրահեղ ծանր է

262
0

Փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը գրեթե 2 ամիս անց շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է տուժածի եղբայրը` Կարեն Մխիթարյանը: Նրա խոսքով, եղբայրը դեռ կոմայի մեջ է, վիճակում փոփոխություն դեռ չկա:

Հիշեցնենք, որ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում: Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին, իսկ ավելի ուշ, որպես մեղադրյալ ներգրավվել նաև Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Նրանք երկուսն էլ կալանվորված են:

Հավելենք, որ ՔԿ-ն առգրավվել է նաեւ դեպքի վայրի տեսախցիկները՝ մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությունը միջադեպին ստուգելու համար: Մարզպետը միջադեպից մեկ շաբաթ անց հրաժարական է տվել: