տուն Քաղաքական Հայաստան Փոխարինման ենթակա շուրջ 3500 վերելակ կա. Հակոբ Կարապետյան (տեսանյութ)

Փոխարինման ենթակա շուրջ 3500 վերելակ կա. Հակոբ Կարապետյան (տեսանյութ)

237
0

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վերելակների թեմային` տեղեկացնելով, որ տասը վարչական շրջանների 20 բազմաբնակարաններում վերելակները փոխարինվում են: Նա նշել է, որ փոխարինման ենթակա շուրջ 3500 վերելակ կա:

«Արդեն գործնականում սկսել է երևանյան վերելակների փոխարինման գործընթացը: Այս օրերին տասը վարչական շրջանների 20 բազմաբնակարաններում վերելակները փոխարինվում են:

Վերելակների տեխնիկական բնութագրերում ընդգծված է դրանց ներառականության սկզբունքը. վերելակները կահավորված են տեսողության խնդիրներով մարդկանց հարմար ընթեռնելի սեղմակներով, ձայնային ազդանշանային համակարգով, իսկ սեղմակների վահանակները տեղադրված են համապատասպան բարձրության վրա, որպեսզի սայլակով մարդիկ կարողանան օգտվել դրանցից:

Երևանի վերելակների 70 տոկոսը 40 տարեկան և ավելի հին է: Փոխարինման ենթակա շուրջ 3500 վերելակ կա: Ներկայումս քաղաքապետարանը փորձնական ծրագիր է իրականացնում: Հիմնական ֆոնդը փոխարինվելու է փոխառու միջոցներով:

Մանրամասները դիտեք #Երեւան հաղորդաշարի այս թողարկման մեջ (հղումը՝ մեկնաբանությունում)»,- գրել է նա: