«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հաստատել է IMAGINE կազմակերպության համահիմնադիր նախագահի եւUnilever ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Փոլմանի նշանակումը «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում: Նշանավոր գործարար-բարերարը կմիանա մարդասերների, իրավապաշտպանների ու պետությունների նախկին ղեկավարների համայնքին, որը նախագահում է Լորդ Արա Դարզին:
«Ես ուրախ եմ ողջունելու Փոլ Փոլմանի մուտքն «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողով: Փոլը փորձառու եւ հարգված գործարար է, բարերար, որը ջանք չի խնայել, որպեսզի մասնավոր ոլորտը դառնա ավելի կայուն եւ պատասխանատու: Ընտրող հանձնաժողովի անդամները բարձր կգնահատեն նրա ներդրումը: Այդքան արժանի թեկնածուների միջից «Ավրորայի» հերոսներ եւ դափնեկիր ընտրելը պատիվ է եւ առավելություն, միեւնույն ժամանակ՝ հսկայական պատասխանատվություն: Եվ ես ուրախ եմ, որ վերջնական որոշում կայացնելիս այսուհետեւ մեզ օգնության կգա նաեւՓոլի փորձառությունը»,- ասաց Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին:
Փոլ Փոլմանը IMAGINE նորաստեղծ կազմակերպության համահիմնադիրն է, որը համախմբում է գործարար աշխարհի առաջնորդներին կլիմայի փոփոխության եւ գլոբալ անհավասարության հարցերի հաղթահարման շուրջ: Փոլմանը Միջազգային առեւտրային պալատի, «Բի թիմի», Սայիդ բիզնես դպրոցի, The Valuable 500 հարթակի նախագահն է եւ ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագիր» նախաձեռնության փոխնախագահը: Բիզնեսն՝ ի բարօրություն օգտագործելու գաղափարի ջատագովը լինելու համար FinancialTimes պարբերականը նրան բնութագրել է որպես «անցած տասնամյակի ականավոր գլխավոր գործադիր տնօրեն»: Որպես Unilever ընկերության գլխավոր գործադիր տնօրեն (2009-2018թթ.), նա ցույց տվեց, որ երկարաժամկետ ու տարբեր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ գործելու ձեւաչափն ուղեկցվում է ֆինանսական գերազանց ցուցանիշներով: Փոլն ընդգրկված է եղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բարձր մակարդակի փորձագիտական խմբում, որը մշակում էր Կայուն զարգացման նպատակները, եւիբրեւ ԿԶՆ ակտիվիստ՝ նա շարունակում է աշխատել համաշխարհային կազմակերպությունների եւ գործարար աշխարհի հետ՝ առաջ մղելով «ՄԱԿ-ի Կայուն զարգացման 2030 օրակարգը»:
«Մեծ պատիվ է հրավեր ստանալ միանալու «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին: Շատ ուրախ կլինեմ իմ նպաստը բերել այս նախաձեռնությանը: Այսօր մարդկությունը բազմաթիվ խնդիրների է բախվում՝ կլիմայի անդառնալի փոփոխություն, կենսաբազմազանության ոչնչացում եւ խիստ անհավասարություն: Միայն միասին է հնարավոր հաղթահարել սա՝ խոր եւ նպատակասլաց համագործակցության շնորհիվ: «Ավրորա» մրցանակը համախմբում է մարդասիրությամբ առաջնորդվող հիանալի համայնքի, եւ ես երջանիկ եմ, որ այդ շարժման մի մասն եմ: Շարժում, որը ձգտում է այս մոլորակն ավելի լավը դարձնել եկող սերունդների համար»,- նշեց Փոլ Փոլմանը:
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը նախագահում է Լորդ Արա Դարզին, որի կազմում են Նոբելյան դափնեկիրներ ՇիրինԷբադին, ԼեյմաԳբովենեւ Օսկար Արյասը, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն ԳարեթԷվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ ԷռնեստոՍեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիրեւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար ԲեռնարդՔուշները, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ ՍամանտաՓաուերը, մարդու իրավունքների ակտիվիստ եւ Enough նախագծի հիմնադիր տնօրեն Ջոն Փրենդերգասթը, Մարիինյան թատրոնի գեղարվեստական եւ գլխավոր տնօրեն, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիեւը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը: Ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահներն են խաղաղության եւ մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ Բենջամին Ֆերենցըեւօսկարակիր դերասան ու մարդասեր Ջորջ Քլունին։
2015թ. մեկնարկից ի վեր, «Ավրորա» մրցանակը ստացել է 2.000 առանձին թեկնածուների ավելի քան 2.800 առաջադրում՝ մոտ 125 երկրներից եւ ավելի քան 20 լեզուներով։ Այս տարիների ընթացքում ընտրվել է 14 «Ավրորայի» հերոս: Հունվարի 28-ին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը հանդիպեց Նյու Յորքում՝ ընտրելու 2020թ. «Ավրորայի» հերոսներին, որոնց անունները կհայտարարվեն ապրիլի 24-ին Երեւանում: 2020թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը հայտնի կդառնա այս տարվա հոկտեմբերին:
Աղբյուրը` Auroraprize.com