տուն Քաղաքական Միջազգային Փոլ Ուոկերի եղբայրը կփոխարինի նրան Ֆորսաժում

Փոլ Ուոկերի եղբայրը կփոխարինի նրան Ֆորսաժում

264
0

article-2517466-19CEE01800000578-727_634x480-pic510-510x340-48847

Փոլ Ուոկերի կրտսեր եղբայր Կոդին, ամենայն հավանականությամբ, կփոխարինի նրան «Ֆորսաժ»-ի 7-րդ սերիայում,- գրում է Daily Mail-ը։

Ըստ աղբյուրների, ռեժիսորները երկար ժամանակ չէին կարողանում որոշում կայացնել, թե ով կարող է օգնել՝ վերջացնելու ֆիլմի անավարտ էպիզոդները։

25-ամյա Կոդին, որը հնարքներ բանեցնող է, շատ նման է ավագ եղբորը՝ Փոլին, դրա համար նա կերեւա հեռվից, իսկ առաջին պլանների համար կգործեն հատուկ տեխնոլոգիաները։

Ըստ նույն աղբյուրների, Ուոկերը ֆիլմում հասցրել էր կատարել իր դերասանական աշխատանքի մոտավորապես կեսը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ֆորսաժի» սցենարիստ Կրիս Մորգանը տվյալ պահին աշխատում է սցենարի փոփոխության վրա՝ լրացնելով Փոլի ավտովթարի զոհ դառնալու մասին հատվածը, որն արդեն նկարահանված է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here