Ավտովթարում զոհված դերասան Փոլ Ուոկերին կթաղեն Լոս Անջելեսի գերեզմանոցում: Դերասանի մարմինը կենթարկվի կդիակիզման, քանզի ավտովթարի ժամանակ մարմինը շատ է վնասվել:
Արարողությունը փակ է լինելու, մասնակցելու են միայն Փոլի բարեկամները եւ Ֆորսաժ ֆիլմի հերոսները: Լրագրողներին եւ երկրպագուներին արարողության մասնակցել թույլ չեն տալու:
Ֆորեստ-Լաուն գերեզմանոցը մասնավոր գերեզմանոց է Լոս Անջելեսի հյուսիսում, որն իրենց ներկայացնում է հոլիվուդի կինոինդուստրիայի ոսկե դարին նվիրված մի ահռելի կոմպլեքս: Գերեզմանատունը զարդարված է բազմաթիվ արձաններով, որոնց թվում են նույնիսկ Միքելանջելոյի աշխատանքները:
Այս գերեզմանատանն են թազված Էլիզաբեթ Թեյլորը, Ուոլթ Դիսնեյը եւ Մայքլ Ջեքսոնը: