տուն Քաղաքական Միջազգային Փհենյանը Սեուլին առանց միջնորդների խաղաղության հասնելու կոչ է անում

Փհենյանը Սեուլին առանց միջնորդների խաղաղության հասնելու կոչ է անում

109
0

rsz_kim-jong-un

ԿԺԴՀ իշխանությունները Հարավային Կորեային կոչ են խաղաղությանը հասնելու շուրջ համաձայնության գալ, ինչը, պաշտոնական Փհենյանի ներկայացուցչի խոսքերով, պետք է տեղի ունենա առանց միջնորդների օգնության: Այս մասին հաղորդում է BBC-ն:

«Հյուսիսն ու հարավը պետք է վերջ դնեն անխոհեմ դաժանությանն ու առճակատմանը և ճանաչարհ բացեն դեպի հաշտեցում ու միություն», — ասվում է Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալության տարածած հայտարարության մեջ:

Փհենյանը նաև Սեուլին կոչ է արել դադարեցնել իր հյուսիային հարևանի դեմ ուղղված բոլոր ռազմավարժանքները, որոնք իրականացվում են այլ երկրների հետ համատեղ:

Հյուսիսկորեական իշխանությունները հայտարարում են, որ հյուսիսն ու հարավը պետք է վերջ դնեն այլ երկրներից կախվածությանն ու բոլոր կորեացիների ջանքերով հարթեն բոլոր խնդիրները: