Հյուսիսային Կորեան համաձայնվել է վերսկսել Ճապոնիայի քաղաքացիների անհետացման հանգամանքների հետաքննությունը: Այս մասին հաղորդել է Ճապոնիայի վարչապես Սինձո Աբեն:
ԿԺԴՀ-ի նման քայլը դիտարկվում է իբրև դիվանագիտական բեկում, քանի որ այս թեման երկար ժամանակ է, ինչ ազդում է Տոկիոյի ու Փհենյանի հարաբերությունների վրա:
Սրա դիմաց Ճապոնիան կվերացնի Հյուսիսային Կորեայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների մի մասը: 2002թ.-ին պաշտոնական Պհենյանն ընդունել է լրտեսների պատրաստման նպատակով ճապոնական քաղաքացիների առևանգման փաստը: Առևանգված 5 ճապոնացիներին ու նրանց ընտանիքներին թույլատրվել էր վերադառնալ հայրենիք:
Չնայած, որ կորեական կողմը պնդում է, որ մնացած 8 քաղաքացիները մահացել են, Ճապոնիան շարունակում է նրանց ճակատագրի մասին ավելի մանրամասն տեղեկություններ պահանջել: