տուն Հասարակություն Առողջապահություն Փլատակներից ևս մեկ դի է դուրս բերվել

Փլատակներից ևս մեկ դի է դուրս բերվել

303
0

Ինչպես հայտնել էինք, Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում:

Հաղորդվում է, որ Կապանում սողանքից երկհարկանի բնակելի շինության փլուզման հետևանքով ևս մեկ մարդ է զոհվել՝ 1943-ին ծնված Վլադիմիր Պ.-ն: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Համայնքապետարանի կողմից տրամադրվել է հատուկ տեխնիկա: Փրկարարներն ավելի վաղ փլատակների տակից դուրս էին բերել Էլա (ծնված 1950 թ.) և Վլադիմիր (ծնված 1943 թ.) Պ.-երի դիերը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 17-ին՝ ժամը 08:58-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում. ներսում կան քաղաքացիներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքում:

Պատահարին կառավարության նիստի մեկնարկին անդրադարձել էր նաև ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

«Հողի սողանք է եղել մի խրճիթի նման տուն է եղել, սողանքը տան վրա է եղել ու տունը ծածկել։ Տանը երկու մարդ կա՝ ծեր ամուսիններ։ Հիմա էնտեղ հողային աշխատանքներ են անում։ Կենդանի՞ են, թե՞ չէ, չեմ կարող ասել, տեղում պետք է պարզվի»,-ասել է Ցոլակյանը ապա տեղեկացրել, որ սողանքը շարժվող է, և կարող է էլի մի քիչ գալ․ «Տրակտորով դեմը մաքրում են, որ հանկարծ նոր բան չգա, չնայած տակը ուրիշ շենքեր՝ տներ-բաներ չկան»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here