Անհավանական պատմություն է արձանագրվել Զիմբաբվեում, ուր տարբեր տեսակի կենդանիներ ընկերացել են և դարձել անբաժանելի։ Այնտեղ բնակվող Նժոու անունով 46-ամյա փիղը մերձեցել է ցուլերի մի ընտանիքի հետ, և այստեղ իրեն ավելի լավ է զգում, քան փղերի հետ։ 1970-թկանների փղի ծնողներին սպանել են որսագողերը, և էմոցիոնալ լուրջ խնդիրներ ունեցող փղին իրենց մոտ ընդունել են ցուլերը։ Այս մասին հաղորդում է Metro-ն։
«Մենք անընդհատ փորձել ենք անել այնպես, որպեսզի Նժոուն կրկին ընկերանա փղերի հետ։ Անհույս է, նա իրեն լավ է զգում ցուլերի հետ։ ԲՆժոուն օգնում է նրանց մեծացնել ցլիկներին և հաճախ հանգստացնում է «իրենց վատ պահող» ցուլերին։ Նա մեր ամբողջ արգելոցի մայրն է», — ասել է Զիմբաբվեի արգելոցի աշխատակից Ջուդի Թրևերսը։
Ցուլերի և Նոժուի զբաղեցրած տարածքը մոտ 4 հազար հեկտար է։