Փարիզի Սպորտի պալատում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է 15 մարդ, որոնցից 5-ի վիճակը ծանր է։ Այս մասին հաղորդում է BBC հեռուստաալիքը։
«1789․ Բաստիլի սիրահարները» մյուզիքլի փորձի ժամանակ, որը նվիրված է ֆրանսիական հեղափոխությանը, տեխնիկական մասի աշխատակիցներից մեկը վառել է հրավառության սարքերը, որոնք օգտագործվում են մյուզիքլի ժամանակ, ինչի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել։ Բռնկվել է հրդեհ։ Դեպքի վայր է ժամանել երկրի ներքին գործերի նախարար Մանուել Վալսը։
Հաղորդվում է, որ պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ այն զգացվել է հարևան շինություններում։