Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է 6 անձի, ովքեր մեղադրվում են ինքնաթիռից 1,5 մլն դոլարի ոսկի գողանալու մեջ: Ոստիկանությունը նրանց կալանավորել է հանցանքը կատարելուց մեկ շաբաթ անց:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Շարլ դե Գոլ օդանավակայանից հափշտակվել էր մոտ 45 կգ ոսկյա ձուլակտորներ: Փարիզից Շվեյցարիա մոտ 300 կգ ոսկի տեղափոխող ինքնաթիռից տարօրինակ կերպով կորել էր ոսկու մեծ խմբաքանակ:
Սակայն սա Շարլ դե Գոլի անվան օդանավակայանում` վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած միակ խոշոր միջադեպը չէ: Անցած շաբաթ Կարակասից Փարիզ էր ուղարկվել 1,4 տոնա կոկաին: