Փարիզի Societe Generale բանկի մոտ հայտնված անհայտ անձը կրակ է բացել, պատանդ վերցրել անցորդներից մեկին ու նրա մեքենայով շարժվել դեպի Ելիսեյան դաշտեր: Այս մասին պատմել է ազատ արձակված պատանդը, հայտնում է Parisien-ը:
Նախնական տվյալներով, զոհեր և տուժածներ չկան: Այժմ ոստիկանները ուղղաթիռներով վերահսկում են Ելիսեյան դաշտերը: Նախագահ Ֆրանսուա Օլանդը անձամբ խնդրել է՝ որքան հնարավոր է արագ հայտնաբերել զինված հանցագործին:
Ավելի ված՝ երկուշաբթի առավոտյան, 2 կրակոց էր հնչել Liberation թերթի խմբագրությունում. դարձյալ կրակ էր բացել անհայտ մի անձ։