տուն Աշխարհ Փարիզում Ադրբեջանի դեսպանատունը ներկվել է «Ո՛չ պատերազմին» և «Կանգնեցրե՛ք Ալիևին» գրություններով

Փարիզում Ադրբեջանի դեսպանատունը ներկվել է «Ո՛չ պատերազմին» և «Կանգնեցրե՛ք Ալիևին» գրություններով

438
0

Փարիզում Ադրբեջանի դեսպանատան շենքի մուտքը ներկվել է «Ո՛չ պատերազմին» և «Կանգնեցրե՛ք Ալիևին» գրություններով:

Ինչպես փոխանցում է  «Արմենպրես»-ի, այս մասին հաղորդում է «Զարթոնք Մեդիա»-ն:

Դեսպանատան շենքի մուտքի առջև և դիմային հատվածում նման գրություններ են հայտնվել հուլիսի 14-ի գիշերը: Ադրբեջանի դեսպանության դռան վրա նաև արնագույն ներկ է թափվել՝ խորհրդանշելով խաղաղ հայ հարևանների նկատմամբ Ալիևի արյունարբու ռեժիմի գործողությունները: