Ֆրանսիայի ՏԻՄ ընտրությունները մեծ կարևորություն ունեին այստեղ ապրող 700 հազար հայերի համար: Այս մասին Tert.am -ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի «Արմենիա» միության նախագահ Գրիգոր Ամիրզայանը՝ անդրադառնալով կիրակի օրը Ֆրասիայի քաղաքներում տեղի ունեցած ընտրություններին:
«Կարևոր էր, քանի որ, ինչպես ասել էր Թուրքիայի նախագահ Էրդողանը, Ֆրանսիայի թուրքերը պետք է քաղաքների ավագանու անդամների մաս կազմեին, որ տարածեին իրենց պրոպագանդան, ժխտեին Հայոց ցեղասպանությունը և թուլացնեին Ֆրանսիայի հայերի դիրքը քաղաքապետարաններում և ընդհանրապես Ֆրանսիայի քաղաքականության մեջ»,- ասաց նա՝ նկատելով, որ թուրքերը ձախողեցին իրենց ծրագիրը՝ ներքին օղակներ մտնելու և այնտեղից ի նպաստ Թուրքիայի աշխատելու:
Նա պատմեց, որ Փարիզի շրջանի Քրեթեյլ քաղաքում Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունը ներկայացնող ազգությամբ թուրք Մեհմեդ Չեյլան, ունենալով 10 տոկոսից պակաս ձայն, կորցրեց իրավունքը ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու:
Նա նաև նշեց, որ Մեհմեդ Չեյկանը խուսափել էր պատասխանելուց Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցին:
Լիոնի շրջանում մեկ այլ ազգությամբ թուրք էլ, որ ներկայացնում էր, ըստ Գրիգոր Ամիրզայանի, Լիոնի քաղաքապետ Ժերար Քոլոմբի կուսակցությունը, ևս բավարար ձայներ չհավաքելով` կորցրեց երկրորդ փուլում ընտրություններին մասնակցելու հնարավորությունը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: