տուն Հասարակություն Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման վայրում գողերի են բերման ենթարկել

Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման վայրում գողերի են բերման ենթարկել

391
0

Ֆրանսիայի ոստիկանության աշխատակիցներն այս շաբաթ երկու տղամարդու են բերման ենթարկել, որոնք Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման վայրից փորձում էին  քարեր գողանալ, հաղորդում է Le Parisien-ը:

Պարբերականը պարզել է, որ մարտի 17-ին երկու գողեր, որոնք գտնվել են հարբած վիճակում, անցել են 3 մետրանոց պարիսպը եւ մտել են անցած տարի հրդեհից տուժած տաճարի տարածք: Վերականգնման աշխատանքները ներկայումս դադարեցված են Ֆրանսիայում կորոնավիրուսի տարածման պատճառով:

Տղամարդկանց նկատել են տաճարը հսկող անվտանգության աշխատակիցները: Նրանք էլ ոստիկանություն են կանչել:

Քննիչները գտնում են, որ գողերը պատրաստվում էին քարեր գողանալ, որպեսզի դրանք հետո վաճառեին սեւ շուկայում:

Փարիզի Աստվածամոր տաճարում ուժեղ հրդեհ էր բռնկվել անցած տարվա ապրիլին: