տուն Քաղաքական Միջազգային Փարիզը հակված է մասնակի դադարեցնել ռազմական համագործակցությունը Մոսկվայի հետ. Ֆրանսիայի ՊՆ

Փարիզը հակված է մասնակի դադարեցնել ռազմական համագործակցությունը Մոսկվայի հետ. Ֆրանսիայի ՊՆ

96
0

Jean-Yves Le Drian--621x414

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը, ով այցով գտնվում է Էստոնիայում, հայտարարել է, որ Փարիզը պատրաստ է մասնակիորեն դադարեցնելՄոսկվայի հետ ռազմա-տեխնիկական համագործակցությունը։ «Ֆրանսիան դադարեցրել է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության իր գործունեության մեծ մասը»,- մեջբերում է ՊՆ ղեկավարին ИТАР-ТАСС-ը։

Մասնավորապես նա հայտնել է, որ կչեղարկվեն ավելի վաղ նախատեսված համատեղ զորավարժությունները, ինչպես նաեւ փոխադարձ այցելությունները երկու երկրներ։ Ընդ որում Ֆրանսիան ակնկալում է պահպանել իր շփումները Ռուսաստանի հետ, որոնք անհրաժեշտ են միջազգային պարտավորությունների կատարման համար։