PanARMENIAN.Net — 20-րդ դարի ամենահայտնի վրացահայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը տարիներ շարունակ շատերին է ոգեշնչել։ Բացառություն չէ նաև վրացական արմատներով երաժիշտ Քեթի Մելուան (Katie Melua), ով ապրում ու ստեղծագործում է Լոնդոնում։ Նրա նոր՝ Love Is A Silent Thief տեսահոլովակում օգտագործված են կադրեր ռեժիսորի Նռան գույնը ֆիլմից։ Ինչպես գրել է ինքը՝ երգչուհին, երգը նվիրվում է Փարաջանովին:
Այս երգը ռեժիսոր Փարաջանովի համար է։ Շնորհակալ եմ ոգեշնչելու համար,- գրել է Մելուան