տուն Քաղաքական Փաշինյանն և Ալիևը ճաշի ժամանակ քննարկել են Ղարաբաղի հարցը

Փաշինյանն և Ալիևը ճաշի ժամանակ քննարկել են Ղարաբաղի հարցը

276
0

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զրուցել են նաև ճաշի ժամանակ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

«Փաշինյանը և Ալիևը ճաշի ժամանակ հիմնականում քննարկել են Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը», – ասել է Կարապետյանը։

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադումում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը արդեն հասցրել են «զրույցել»։ Փաշինյանը կոշտ հակազդել է Ալիևին, երբ վերջինս փորձել է սևացնել Գարեգին ՆԺդեհին` ներկայացնելով նրան ռադիկալ «նացիստ»։ Փաշինյանը հիշեցրել է, որ Նժդեհը պայքարում էր Հայաստանի թուրքական օկուպացման դեմ, ընդդեմ Հայոց ցեղասպանության, որը կազմակերպել էին թուրքերը։ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ տեղին չի համարում հանդիպման այդ ձևաչափն օգտագործել պատմությունն աղավաղելու, այդ կարևոր հանդիպման մթնոլորտում լարվածություն մտցնելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here