տուն Քաղաքական Փաշինյանն ու Պուտինը քննարկել են գազի գնի հարցը

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են գազի գնի հարցը

390
0

Երևանում անցկացված ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպում է ունեցել Հայաստան ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը Araratnews.am-ի այն հարցին, թե արդյոք Փաշինյան-Պուտին հանդիպման շրջանակներում քննարկվել է գազի գնի հարցը, արձագանքեց․ «Հանդիպման ժամանակ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր են քննարկվել։ Գազի հարցն էլ՝ այդ թվում»։

Ինչ վերաբերում է գազի սակագնի շուրջ անցկացված բանակցությունների արդյունքներին և արդյոք դրանք հայկական կողմի համար արդյունավետ էին, Կարապետյանը նշեց․ «Արդյունավետ և բարյացակամ, բարձր մակարդակով անցկացված բանակցություններ էին, կարծում եմ՝ դրանք կունենան իրենց անդրադարձը բոլոր հարցերում»։

Վլադիմիր Կարապետյանը միաժամանակ տեղեկացրեց, որ երեկ կայացած Փաշինյան-Պուտին երկու հանդիպումներից մեկը տևել է շուրջ 1,5 ժամ, մյուսը՝ շուրջ 1 ժամ 15 րոպե։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here