Կապանում անցկացվող քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Այո»-ի լոգոյի պատմությանը:
Փաշինյանը նշեց, որ իրենք լոգոյի համար մրցույթ էին հայտարարել: Հարյուրավոր առաջարկներ էին ստացել և որոշել, թե որ լոգոն են ընտրում: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չէր հավանել իրենց ընտրած լոգոն: Այնուհետև «Այո»-ի ներկայացուցիչները կանգ էին առել այն լոգոյի վրա, որը, ինչպես հետագայում պարզվեց, 1991 թվականի «Երեկոյան Երևան» թերթի սեպտեմբերի 21-ի համարից էր: Փաշինյանն այդ զուգադիպության մեջ հետաքրքիր միստիկա է նկատել:
«Այդ միստիկայի մեջ չափազանցություն չկա, որովհետև այս հանրաքվեն Հայաստանի անկախության ու ինքնիշխաննության մասին է: ՍԴ-ի իրավիճակն անընդհատ տարբեր ուժերի կողմից փորձ է արվել օգտագործել մեր դեմ… Այս խնդիրը մենք կլուծենք մեր ժողովրդի հետ»,- ընդգծեց վարչապետը: