Խորհրդարանում մեկնարկել են 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Նիկոլ Փաշինյանը ևս ներկա է։
Քննարկմանը մասնակցում են կառավարության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Հավելենք, որ ԲՀԿ-ն քիչ առաջ հայտարարեց բյուջեի նախագծին դեմ քվեարկելու մասին: Իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր քվեարկության մասին կհայտարարի քննարկման ժամանակ: