տուն Հասարակություն Փաշինյանների ընտանիքը գիշերը անցկացնելու է Ծաղկաձորի հյուրանոցում

Փաշինյանների ընտանիքը գիշերը անցկացնելու է Ծաղկաձորի հյուրանոցում

500
0

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ մարտի 1-ի գիշերը կանցկացնի Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում։ Այս մասին Փաշինյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Ընտանիքով որոշեցինք այս երեկոն անցկացնել Ծաղկաձորում: Նաեւ կգիշերենք հյուրանոցներից որեւէ մեկում»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության հաստատված առաջին դեպքը: Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից: Վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հորդորել էր ռիսկային գոտի չհամարել Ծաղկաձորը, որի «Գոլդեն Փելես» մինչ այժմ չգործող հյուրանոցում տեղավորված են այդ տղամարդու  հետ շփում ունեցած անձինք, և նկատեց, որ Ծաղկաձորում կյանքը պետք է բնականոն կերպով շարունակվի։