տուն Մամուլ Փաշինյանը Պուտինին առաջարկում է փակե՞լ Մադրիդյան սկզբունքների էջը. «Ժամանակ»

Փաշինյանը Պուտինին առաջարկում է փակե՞լ Մադրիդյան սկզբունքների էջը. «Ժամանակ»

651
0

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աշգաբադում հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած ԱՊՀ պետությունների ղեկավարների հանդիպման շրջանակում գիրք է նվիրել ՌԴ նախագահ Պուտինին: Գիրք, որը վերաբերում է արցախյան հարցին եւ որի հեղինակը ռուսաստանցի հայտնի դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովն է:

Միեւնույն ժամանակ, Պուտինի հետ արցախյան հարցում այդօրինակ խորհրդանշական եւ, այսպես ասած, պատմա-վավերագրական գործիքակազմով շփմամբ Նիկոլ Փաշինյանը թերեւս արձանագրեց մեկ այլ կարեւոր իրողություն, որ Ռուսաստանի նախագահի հետ քննարկումներում արցախյան հարցը օրակարգում է այդ խորքային, ոչ թե ընթացիկ համատեքստով: Այլ կերպ ասած, Փաշինյանն ու Պուտինն այդ իմաստով սկսում են զրոյից, եւ ըստ այդմ հարց է առաջանում՝ փակո՞ւմ են Մադրիդյան սկզբունքների էջը»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here