տուն Քաղաքական Փաշինյանը պատմել է Արցախում իր հետ կատարված միջադեպի մասին

Փաշինյանը պատմել է Արցախում իր հետ կատարված միջադեպի մասին

266
0

«Այսօր մեր Արցախ գալիս մի շատ ջերմ միջադեպ տեղի ունեցավ ճանապարհին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պատմել կատարվածի մասին:

«Հաթերք գյուղի մերձակայքում ճամփեզրին դեռ հեռվից մի մարդ նկատեցի՝ որը ձեռքին ինչ-որ բան պահած ակնհայտ սպասում էր իմ մեքենայի մոտենալուն: Չթաքցնեմ՝ մի պահ նույնիսկ լարվեցի. Արփին ինձ հետ էր մեքենայում ու նստած էր հենց այն կողմում, որ ճամփեզրի մարդն էր կանգնած:

Ու երբ մոտեցանք՝ անսպասելի բան տեղի ունեցավ. մարդը ջուր լցրեց իմ ավտոմեքենայի ետեւից…

Ցավդ տանեմ, եղբայր. ես ո՞նց կարող եմ քեզ հուսախաբ անել: Մենք ո՞նց կարողենք իրար հուսախաբ անել: Տարբերակ չկա»: