տուն Քաղաքական Միջազգային Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան

Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան

308
0

Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը Երևանում հանդիպման ժամանակ քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության, ռազմաքաղաքական գործընկերության հետագա ամրապնդման, տարածաշրջանային նշանակության հարցեր:

Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Ռուսաստանի Դաշնություն:

2019 թ. հունվարի 25-ին Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում լրագրողների հետ հանդիպմանն ասել էր, որ իր պաշտոնական այցը Ռուսաստան տեղի կունենա, «երբ հրավիրեն»։

«Երբ հրավիրեն, այդ ժամանակ էլ կլինի պաշտոնական այցը»,- ասել էր Փաշինյանը՝ պատասխանելով այցի ժամկետների մասին լրագրողի հարցին։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here