ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ գրասենյակում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ փակ հանդիպումից հետո հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
Ուշանում եմ՝ ասաց նա, նստեց մեքենան ու հեռացավ:
Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպումից հետո լրագրողներին հայտնել էր, որ հանդիպմանը քննարկվել է բացառապես Ամուլսարի հարցը։