տուն Քաղաքական Փաշինյանը Ուզբեկստանի նախագահին պաշտոնական այցով Երևան է հրավիրել

Փաշինյանը Ուզբեկստանի նախագահին պաշտոնական այցով Երևան է հրավիրել

136
0

Աշխատանքային այցով Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիոևի հետ:

«Այսօր պատմական հանդիպում ունեցանք Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիոեւի հետ:

Որքան էլ տարօրինակ թվա՝ Հայաստանի եւ Ուզբեկստանի ղեկավարները երբեք պաշտոնական հանդիպում չեն ունեցել, եւ սա առաջին նմանատիպ հանդիպումն է:

Նախագահ Միրզիոեւն ինձ հրավիրեց պաշտոնական այց կատարել Տաշքենդ: Ես էլ նրան հրավիրեցի պաշտոնական այց կատարել Երեւան»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here